Բարի գալուստ Կաթիլ
Մենք՝ Հասմիկն ու Էմինն ենք, կաթիլային թերապիաներ իրականացնող Կաթիլ շարժական ծառայության հիմնադիրներն ենք: Մեր ուղին սկսվեց 2023 թվականին՝ մեկ պարզ նպատակով՝ բարձրորակ կաթիլային թերապիաները հասանելի դարձնել բոլորին՝ ապահովելով առողջապահական լուծումների մատչելիությունը Հայաստանում։
Մեր առաքելությունը
Կաթիլի առաքելությունն է՝ ապահովել ձեր բարեկեցությունը անվտանգ, հարմարավետ և անհատական կաթիլային թերապիաների միջոցով։ Մենք հնարավորություն ենք ստեղծում նույնիսկ խիստ զբաղված առօրյայում պատշաճ և պրոֆեսիոնալ կերպով կազմակերպելու ձեզ անհրաժեշտ խնամքը։
Ծառայության մասին
Կաթիլը Հայաստանում առաջին շարժական ծառայությունն է, որն իրականացնում է կաթիլային թերապիաներ։ Կաթիլի թերապիաները մատուցվում են ձեր իսկ նախընտրած վայրում և ժամին։
Մեր տեսլականը
Պատկերացրեք մի իրականություն, որտեղ առողջությունն առաջնահերթություն է, իսկ դրան հետևելը՝ հեշտ և հասանելի․ հենց դա՛ է Կաթիլի գլխավոր նպատակը։
Մեր արժեքները
1
Բարձր որակ
Մնալով հավատարիմ մեր սկզբունքներին՝ մենք պահպանում ենք ամենաբարձր չափանիշները մեր ծառայությունների հիմքում։
2
Հասանելիություն
Մենք հեշտացնում ենք կաթիլային թերապիաների ամրագրումը՝ տրամադրելով ճկուն և հասանելի ծառայություն։
3
Նորարարություն
Շարունակաբար զարգանալով՝ մենք համապատասխանեցնում ենք մեր ծառայությունները ժամանակակից ստանդարտներին և լուծումներին։
4
Անհատական մոտեցում
Ձեր բարեկեցությունն ու գոհունակությունը մեր գործունեության գլխավոր նպատակն է։
Ծանոթացեք գլխավոր բժշկի հետ
Կաթիլի գլխավոր բժիշկն է փորձառու մասնագետ Քրիստինա Մնացականյանը։ Կաթիլի մատուցած ծառայությունների հիմքում ընկած են հենց նրա տարիների փորձը, մասնագիտական գիտելիքներն ու սրտացավ վերաբերմունքը։ Մինչ Կաթիլի հավաստագրված բուժքույրերը պատշաճ կերպով անց են կացնում կաթիլային թերապիաները, նա անձամբ հոգում է, որ այդ թերապիաները լինեն անհատականացված և նպատակային։
Կարծիքներ մեր հավատարիմ հաճախորդներից
Միանշանակ խորհուրդ եմ տալիս օգտվել Կաթիլի ծառայություններից։ Տնային պայմաններում վերականգնողական խնամքը կազմակերպելը շատ հաճելի ու հարմարավետ էր, այն էլ իմ աշխատանքային զբաղված առօրյայում։ Ես ընտրել էի օրգանիզմի ջրազրկման դեմ նախատեսված թերապիան, որի դրական ազդեցությունը պարզապես աննկարագրելի էր, իսկ պրոցեդուրան անցկացնող բուժքրոջ պրոֆեսիոնալիզմն ու կարեկցանքը խոսում էին ծառայության բարձր որակի և պատասխանատվության մասին։
Միանշանակ խորհուրդ եմ տալիս օգտվել Կաթիլի ծառայություններից։ Տնային պայմաններում վերականգնողական խնամքը կազմակերպելը շատ հաճելի ու հարմարավետ էր, այն էլ իմ աշխատանքային զբաղված առօրյայում։ Ես ընտրել էի օրգանիզմի ջրազրկման դեմ նախատեսված թերապիան, որի դրական ազդեցությունը պարզապես աննկարագրելի էր, իսկ պրոցեդուրան անցկացնող բուժքրոջ պրոֆեսիոնալիզմն ու կարեկցանքը խոսում էին ծառայության բարձր որակի և պատասխանատվության մասին։
Միացեք մեզ
Բացահայտեք բարեկեցության ապագան Կաթիլի հետ: Անկախ նրանից՝ փնտրում եք առողջական աջակցություն, թե կանխարգելիչ խնամք, մենք տրամադրում ենք անհատականացված կաթիլային թերապիաներ, որոնք հեշտությամբ տեղավորվում են ձեր ապրելակերպի մեջ։